Դեկտեմբերի 7 – 17 –ը Տաշքենդում կանցկացվի ծանրամարտի աշխարհի հերթական առաջնությունը: Հայաստանի հավաքականը մրցավայր կմեկնի այսօր:
Մեր երկրի մարզական դրոշի պատիվը կպաշտպանեն Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Հակոբ Մկրտչյանը , Դավիթ Հովհաննիսյանը ( երկուսն էլ ՝ 96 կգ), Սամվել Գասպարյանը, Արսեն Մարտիրոսյանը ( երկուսն էլ ՝ 102 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), Վարազդատ Լալայանն ու Գոռ Մինասյանը ( երկուսն էլ ՝ +109 կգ) և մեր միակ մարզուհի Տաթև Հակոբյանը (81 կգ):