Բուդապեշտում` նոյեմբերի 5 – 6 –ը կանցկացվի Եվրոպայի մինչև 23 տարեկան ձյուդոիստների առաջնությունը: Ստուգատեսին կմասնակցեն նաև Հայաստանի չորս պատվիրակներ. Յուրի Իսրայելյանը / 60 կգ , Երևան /, Ստյոպա Դարբինյանը / 66 կգ , Արմավիր /, Արսեն Ավետիսյանը / 73 կգ, Երևան / և Բորիս Շատվերյանը / 81 կգ , Աբովյան / :
Մեր թիմը հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի ղեկավարությամբ մրցավայր կմեկնի այսօր գիշերը: