Խորվաթիայի Պորեչ քաղաքին հրաժեշտ տվեցին Եվրոպայի ձյուդոյի պատանեկան առաջնության մասնակիցները:
Խաղարկված մրցանակներից բաժին ունեցան նաև Հայաստանի պատվիրակները:
Երևանի պետական օլիմպիական մարզական քոլեջի սան , 81 կգ քաշային Գոռ Կարապետյանը գրավեց երկրորդ տեղը և ստացավ արծաթե մեդալ:
Պատվո պատվանդանի << բրոնզե >> աստիճանին կանգնեց երրորդը ճանաչված, հրազդանցի 55 կգ քաշային Վահե Աղասյանը:
Նշած քոլեջի մեկ այլ սան ՝ 50 կգ քաշային Գոռ Սաֆարյանը բավարարվեց հինգերորդ տեղով: