Ստամբուլում շարունակվում է կանանց աշխարհի առաջնությունը: Ավաղ, Հայաստանի մարզուհիների համար մրցաշարը երեկ ավարտվեց: Մեր միակ հույսը մնացել էր Անի Հովսեփյանը, որը, սակայն, տանուլ տվեց իռլանդուհի Լիզա էդելին և իր մյուս երեք թիմակցուհիների հետ ձեռնունայն կվերադառնա հայրենիք: