Հայաստանի կանանց և տղամարդկանց վոլեյբոլի առաջնությունները հատել են հասարակածը:
Հինգական թիմեր են մասնակցում մրցաշարերին:
Երեք փուլից է բաղկացած կանանց ստուգատեսը: Երկու շրջանից հետո առաջատարներն են Երևանի << Վանը >> և ԽՄՕՄ –ն: Նրանք ունեն 24 –ական միավոր և չեմպիոնի պատվին արժանանալու համար լարված պայքար են մղում:
Վերջին ՝ երրորդ փուլի մրցաշարը կավարտվի նոյեմբերին:
Տղամարդկանց ստուգատեսն անցկացվում է փոխայցելությունների մրցակարգով:
Հանդիպումները տեղի են ունենում շաբաթ և կիրակի օրերին: Բոլորից շատ ՝ 22 միավոր է վաստակել ՖԻՄԱ –ն: Երեք միավոր պակաս ունի ԲԿՄԱ –ն: Հաջորդում են ԽՄՕՄ –ն / 13 միավոր /, ՃՇԱՀ – ն / 4 միավոր / և աղյուսակը եզրափակող << Գյումրին >> / 3 միավոր /: