Հայաստանի աթլետիկայի հավաքականը 5 մեդալ նվաճեց Սան Մարինոյում տեղի ունեցած Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում:
Վազորդներ Էլլադա Ալավերդյանը / 800մ. 2:16:10 /, Երվանդ Մկրտչյանը / 3000մ, 8:14:46 / և հեռացատկորդ Գոռ Բեգլարյանը / 7, 42 մ / գրավեցին երկրորդ տեղը, իսկ մեկ այլ հեռացատկորդ Արտակ Համբարձումյանը (7,39 մ./ և վազորդ Ռազմիկ Մկրտչյանը / 200մ. 21.59 / դարձան երրորդ մրցանակակիր: