Հայաստանի ձիասպորտի հավաքականի դրոշի ներքո հանդես եկող Քերի Շոփֆ-Աղաջանյանը հաջողությամբ շարունակում է օլիմպիական վարկանիշային ելույթները:
Քերին 67 միավորով հարստացրեց Փարիզի օլիմպիական խաղերի ուղեգրի << պաշարը >>: Այդ արդյունքը նա գրանցեց Գերմանիայի Ռիզնբեք քաղաքում անցկացված գեղավարգի Եվրոպայի առաջնությունում:
Մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նորայր Ստեփանյանը տեղեկացրեց, որ մարզուհին առաջիկա վարկանիշային մրցումներին նույնպես կմասնակցի:
Սեպտեմբերի 23 –ին Երևանում կանցկացվի ՀՀ անկախությանը նվիրված մրցաշար: Մասնակիցները հանդես կգան արգելքների հաղթահարում մրցաձևում, իսկ հոկտեմբերին նախատեսված է ՀՀ բաց առաջնությունը, որին հնարավոր է նաև արտերկրյա մարզիկների մասնակցությունը: