Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում ընթացող ՖԻԴԵ-ի Գրան Պրիի երրորդ փուլի երկրորդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով հաղթեց ռուսաստանցի գրոսմայստեր Դմիտրի Յակովենկոյին:
Երկու տուրերից հետո հարյուր տոկոսանոց արդյունքով առաջատար է Թեյմուր Ռադջաբովը (Ադրբեջան): 1.5-ական միավոր վաստակել է միանգամից հինգ շախմատիստ, այդ թվում՝ Լեւոն Արոնյանը:
Հուլիսի 8-ին Արոնյանը սպիտակներով կխաղա Ռաջաբովի հետ:
Լուսանկարը` ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքի