Իտալիայում 2026թ. նշանակված ձմեռային օլիմպիական խաղերի կազմկոմիտեն հաշվետվություն է ներկայացրել միջազգային օլիմպիական կոմիտին: Աշխատանքային հանդիպման ժամանակ քննարկվել են Միլանում և Կորտինա դ’ Ամպեցցոյում կայանալիք ստուգատեսի նախապատրաստական աշխատանքները:
ՄՕԿ –ի համակարգող հանձնաժողովը գոհունակություն է հայտնել դժվարին ժամանակներում ձեռք բերված հաջողությունների համար: Նշվում է, որ կատարվում են ՄՕԿ –ի << Օլիմպիական օրակարգ – 2020 >> –ի պահանջները:
Ընդամենր չորս ամիս հետո, համաշխարհային մարզասերի ուշադրությունը կկենտրոնանա Իտալիայի վրա, քանզի << Պեկին 2022 >> -ի կազմկոմիտեն էստաֆետը կհանձնի հաջորդ խաղերի կազմակերպիչներին:
Իտալացիները ՄՕԿ -ի պատվիրակությանը պատմել են Տոկիոյի օլիմպիական խաղերում վերցրած փորձի և մարզահամալիրների ընդհանուր վիճակի մասին:
Հատուկ ուշադրություն կդարձվի ֆրիսթայլ և դահուկային ալպինիզմ մրցաձևերին, որոնք նոր են ընդգրկվել խաղերի ծրագրում:
ՄՕԿ -ի ներկայացուցիչները բարձր են գնահատել 2026 թվականի օլիմպիական խաղերի դեսպաններ, մարզաշխարհի անվանի վարպետներ ֆուտբոլիստ Ֆրանչեսկո Տոտտիի, լողորդ Ֆեդերիկա Պելեգրինի, սայլակավոր սուսերամարտիկ Բեբե Վիոնի, դահուկորդներ Ալբերտո Տոմբայի և Դեբորա Կոմպանյոնի աշխատանքը: