ԹՎԵՐՆ ԱՃՈՒՄ ԵՆ

12:07 - 27 Մայ, 2021

Տարբեր լրատվամիջոցներ տեղեկացրել են, որ Ճապոնիայի շատ բնակիչներ դեմ են օլիմպիական խաղերի անցկացմանը: Հայտնի է նաև, որ այդ երկրի  հասարակական-քաղաքական գործիչ Քենդզի Ուցունոմիան  մայիսի 5 –ին նախաձեռնել է  ստորագրահավաք: Խաղերը չեղարկելուն արդեն համաձայն է ավելի քան  400,000 մարդ:

Խնդրագիրն  ուղղված է միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար Թոմաս Բախին, պարալիմպիկ կոմիտեի ղեկավար Էնդրյու Փարսոնսին, օլիմպիական հարցերի նախարար Թամայո Մարուքավային, Տոկիոյի օլիմպիական խաղերի կազմկոմիտեի ղեկավար Սեյկո Հաշիմոտոյին և Տոկիոյի նահանգապետ Յուրիկո Կոիկեին:

Միջնորդագրում  ասվում է, որ նշած կազմակերպությունները ամեն կերպ ցանկանում են , որ տեղի ունենա մարզահանդեսը:  

Մինչդեռ ոչ միայն Տոկիոյում, այլև Ճապոնիայի այլ   տարածաշրջաններում ու  ընդհանրապես   աշխարհում  համաճարակը դեռ չի դադարում:

Ներկայում  Ճապոնիայի շատ վարչատարածքներ կորոնավիրուսի դեպքերի աճի պատճառով գտնվում են   արտակարգ  ռեժիմի պայմաններում:

Լուրջ դժվարություններ  կան  բժշկական հաստատությունների աշխատանքների  կազմակերպման հարցում: 

Կորոնավիրուսի տարածումն արդեն երկրում  հանգեցրել է կենսամակարդակի կտրուկ անկման և հասարակության առավել խոցելի հատվածների աղքատացման:

 

 

Այլ նորություններ