Տոկիոյի 32-րդ ամառային օլիմպիական խաղերի կազմկոմիտեն տեղեկացնում է, որ մարզահանդեսի մեկնարկին մնացել է 150 օր:
2020թ. մարտի 24-ին, միջազգային օլիմպիական կոմիտեն հայտնեց, որ կորոնավիրուսի պատճառով խաղերը հետաձգվում են մեկ տարով: Դա չի նշանակում, որ համաշխարհային սպորտի այդ գլխավոր ստուգատեսը կորցնելու է իր հերթականությունը և << Տոկիո-2020 >> անվանումը:
Հիշեցնենք, որ խաղերը կսկսվեն այս տարվա հուլիսի 23-ին: