Տիրանայում ավարտվեց նաև ազատ ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունը: Միանգամից ասենք, որ մեր հավաքականը ձեռնունայն կվերադառնա հայրենիք: Այդուհանդերձ, մարզապալատի մրցագորգերը պարապուրդի չեն մատնվել:
Այսօր աշխարհի չեմպիոնի կոչման համար իրենց պայքարը կսկսեն ոչ օլիմպիական քաշային կարգերի ըմբիշները:Նրանց շարքում տեղ չեն ունենա այս ամռանը Փարիզում անցկացված օլիմպիական խաղերի մասնակիցները:
Իրենց հարաբերությունները կորոշեն հունահռոմեական և ազատ ոճերի չորսական ըմբիշներ:
Մեր երկիրը ներկայացնում են. ազատ ոճայիններ, 61 կգ քաշային Մեժլում Մեժլումյանը, 70 կգ՝ Արման Անդրեասյանը, 79 կգ՝ Արման Ավագյանը և 92 կգ՝ Իգոր Սարգսյանը։
Հունահռոմեական ոճ. 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը, 63 կգ՝ Կարեն Ասլանյանը, 72 կգ՝ Հայկ Մելիքյանը և 82 կգ՝ Կարեն Խաչատրյանը։
Նշենք, որ սա ոչ օլիմպիական քաշային կարգերի մարզիկների համար աշխարհի թվով երկրորդ առաջնությունն է: Առաջինը տեղի է ունեցել 2016թ. ՝ Բուդապեշտում: