Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մեկնարկեցին երկրորդ Եվրոպական խաղերը։
Մրցումային առաջին օրը պայքարի մեջ մտան բռնցքամարտիկները։
91 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Հենրիկ Սարգսյանը պայքարը սկսեց 1/16 եզրափակչից, որտեղ նրա մրցակիցը Նիդերլանդները ներկայացնող Պետեր Մուլենբերգն էր։
Հայ բռնցքամարտիկը 1:4 հաշվով պարտվեց և լքեց պայքարը։
Հունիսի 21-ին hայ մարզիկներից ռինգ դուրս կգա նաև Գուրգեն Հովհաննիսյանը (+91 կգ):