Միջազգային օլիմպիական կոմիտեն և << Պեկին – 2022 >> կազմկոմիտեն ներկայացրել են առաջիկա ձմեռային խաղերում մարզիկների և լրագրողների համար սահմանված հակակորոնավիրուսային կանոնների առաջին տարբերակը:
Հրատարակության մեջ մասնավորապես ասվում է, որ պատվաստման ամբողջական փուլն ավարտած մարզիկները կազատվեն 21-օրյա կարանտինից:
Օլիմպիականները ամենօրյա թեստավորում կանցնեն: Բացի այդ, նրանց կարգելվի այցելել կանոնների ցանկում չնշված վայրեր:
Ինչպես Տոկիոյի խաղերում էր, մարզիկներից կպահանջվի օգտագործել իրենց ինքնազագացողության մասին զեկուցման հավելվածը:
Խմբագրված փաստաթղթի երկրորդ տարբերակը լույս կտեսնի տարեվերջին: