. . . ՄԵԿԴԱՐՅԱ ԸՆԴՄԻՋՈՒՄԻՑ ՀԵՏՈ

11:51 - 07 Օգո, 2020

Աթլետիկայի համաշխարհային խորհուրդը  հաստատել է բնական / ոչ արհեստական ,  կոպիտ /  տեղանքում անցկացվող վազքի ձևաչափը, որը հնարավոր է ընդգրկվի  Փարիզի օլիմպիական խաղերում։

Այդ մրցաձևը կոչվում է ԿՐՈՍ ՔԱՆԹՐԻ։ Այն  եղել  է  1904, 1912, 1920 և 1924 թթ․ ամառային օլիմպիական խաղերի ծրագրում: Ամենահայտնի վազորդը << թռչող ֆինն >>  անունով կնքված  խաղերի բազմակի չեմպիոն Պաավո Նուրմինն է։ Նա օլիմպիական իննակի չեմպիոն է։ Շահած մեդալներից չորսը  նվաճել է կրոս քանթրիում։

Մրցաձևի ծննդավայրը Անգլիան է: Այդ վազքի պատմությունը սկսվել է  նապաստակի և շան խաղով: Դրա  էությունը կայացել է նրանում, որ մեկ կամ մի խումբ աթլետներ վազում էին  և թղթի կտորներ շպրտում գետնին, իսկ երկրորդ խումբը ստիպված էր նրանց հետևից անցնել ցրված թղթի հետքերով: 

Առաջին պաշտոնական մրցաշարը տեղի է ունեցել 1837թ․ ռեգբիի դպրոցում: Ազգային առաջնություններն անցկացվել են 1876թ –ից։

Մարզաձևի համաշխարհային ֆեդերացիայի ներկայացուցիչները խնդիրը քննարկելու  համար առաջիկայում կհանդիպեն <<  Փարիզ – 2024  >>  կազմկոմիտեի հետ։

Կազմակերպության ղեկավար Սեբաստիան Կոեն ասել է, որ ինքն ուրախ կլինի, եթե մեկդարյա ընդմիջումից հետո  կրոս քանթրի մրցաձևը  կրկին գրանցում ստանա օլիմպիական խաղերի ծրագրում։ << Աթլետիկայի հանդեպ իմ սերը  սկսվել է  այդ վազքով։ Իմ առաջին ակումբի նախագահը Ջո  Ուիլյամսն էր։ Նա  այդ մրցաձևում մասնակցել է 1924թ․ Փարիզի օլիմպիական մարզահանդեսին։ Իսկապես խորհրդանշական կլինի, եթե այդ մրցաձևը վերածնվի նույն  Փարիզում >> , - ասել է  Կոուն:

 

 

Այլ նորություններ