ՊԼՈՎԴԻՎԻ ՄԱՐՏՈՒՂՅԱԿՆԵՐՈՒՄ

11:37 - 24 Մար, 2023

Այս օրերին Ծաղկաձորում ուսումնամարզական հավաքի են մասնակցում Հայաստանի սուսերամարտի պատանեկան  և երիտասարդական հավաքականները:

Մարզումներում ընդգրկված 22 տղաներ և աղջիկներ կպարապեն մինչև մարտի 29 –ը: Այնուհետև նրանք  աշխատանքները  մի քանի օր կշարունակեն մայրաքաղաքում  և ապրիլի 3 –ին կմեկնեն  Բուլղարիա: Պլովդիվ քաղաքում  մեր պատվիրակները կմասնակցեն  իրենց տարիքային խմբերի աշխարհի առաջնությանը:

Ճկասուսերակիրների  ավագ մարզիչ  Գագիկ  Հովհաննիսյանը մրցումներում հանդես գալու հնարավորություն կընձեռի Արսեն Դադայանին, Գագիկ Մորիկյանին, Վրույր Հովհաննիսյանին և Ռեգինե  Սիմոնյանին:

Խոցասուսերակիրների ավագ մարզիչ Արմեն Նավասարդյանը  մարտուղյակ  կհանի  Գրիգոր Մնացականյանին, Ալիկ Նավասարդյանին, Գագիկ Դավթյանին, Սերգեյ Մկրտչյանին և Անահիտ Նավասարդյանին:

Առաջնությունը կավարտվի  ապրիլի 10 –ին:

 

 

 

 

 

Այլ նորություններ