ՄԵԾ ՔՍԱՆՅԱԿԻ ՀԱՄԱԺՈՂՈՎՈՒՄ

12:27 - 17 Նոյ, 2022

Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն հայտարարել է  իր երկրում  2036թ.  օլիմպիական խաղերն ընդունելու պատրաստակամության մասին:  Այդ նպատակով  նա  նախատեսում է երկրի մայրաքաղաքը  Ջակարտայից տեղափոխել  նոր կառուցվող Նուսանտարա քաղաք:

Նորակառույցի  նախագիծը հայտարարվել է 2019թ.: Կառավարման մարմինների տեղափոխումը կկատարվի փուլերով՝ մինչև 2024թ. ավարտը:

Այս մասին Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն  հայտարարել է օրերս  իր երկրում անցկացված   մեծ քսանյակի  / G20/ համաժողովում:  Նա  ընդգծել է  սպորտի կարևոր դերը՝  աշխարհը միավորելու գործում:

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) ղեկավար Թոմաս Բախը, ով նույնպես մասնակցել է նշած  համաժողովին, ողջունել է 2036թ. օլիմպիական և պարալիմպիկ խաղերն ընդունելու Ինդոնեզիայի ցանկությունը:  

- Ծանոթանալով  Նուսանտարայի նախագծին  և  արդեն իսկ ձեռք բերված առաջընթացին, խորապես տպավորված եմ  նախագահ Վիդոդոյի  նախաձեռնությամբ:  Կառուցվող  մայրաքաղաքը, որպես կայուն ապրելակերպի մոդել՝  կնպաստի բնակչության  առողջության ամրապնդմանը  և սպորտի  զարգացմանը  - ասել է Բախը:

 

Այլ նորություններ