Երևանի Միկա մարզադահլիճում այսօր, երեկոյան ժամը 19.00 –ին, տեղի կունենա բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնության բացման հանդիսավոր արարողությունը: Ռինգ կելնեն շուրջ 60 երկրների մարզիկ-մարզուհիներ:
ՀՀ վաստակավոր մարզիչ Աշիկ Գրիգորյանի ղեկավարած թիմում ընդգրկված են Առնո Դարչինյանը (46 կգ), Վաղարշակ Քեյանը (48 կգ), Տիգրան Հովսեփյանը (50 կգ), Արեն Խառատյանը (52 կգ), Վահագն Գալստյանը (54 կգ), Տիգրան Մակիչյանը (57 կգ), Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ), Ալիկ Կճոյանը (63 կգ), Արգիշտի Հակոբյանը (66 կգ), Սամվել Սիրամարգյանը (70 կգ), Ալբերտ Հարությունյանը (75 կգ), Հայկ Ղահրամանյանը ( 80 կգ ), Տիգրան Խաչատրյանը ( + 80 կգ), աղջիկներ ՝ Հեղինե Պետրոսյանը ( 48 կգ ) , Քրիստինե Թորոսյանը (52 կգ ) և Էլեն Պապյանը ( 54 կգ ) :
Առաջնությունը կավարտվի դեկտեմբերի չորսին: