ՀԱՄԱՏԵՂ ՈՐՈՇՈՒՄ

11:24 - 20 Հոկ, 2020

Եվրոպայի սամբոյի  առաջնությունը, որը պետք է անցկացվեր Եկատերինբուրգում, նոյեմբերի վերջին ,  չեղյալ է հայտարարվել  աշխարհում և Ռուսաստանում համաճարակաբանական իրավիճակի վատթարացման պատճառով: 

Որոշումը կայացվել է մարզաձևի  եվրոպական ֆեդերացիայի և կազմկոմիտեի համատեղ համաձայնության արդյունքում:  Վարակի պատճառով խաղարկվող մրցանակներին արժանի բազմաթիվ վարպետներ   անկարող են ժամանել մրցավայր։

2021 թ. Եվրոպայի առաջնությունը նախատեսված է անցկացնել Իտալիայում։ Եթե այդ երկիրը հրաժարվի, ապա ֆեդերացիան մրցաշարը կտեղափոխի Եկատերինբուրգ:

Այլ նորություններ