ՀԱՏՈՒԿ ԾՐԱԳՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

15:17 - 12 Մար, 2024

Միջազգային թեստավորման (ITA) և համաշխարհային հակադոպինգային գործակալությունները (WADA) հատուկ  միջոցառումներ և փաստաթղթեր են ստեղծել  << Փարիզ  - 2024 >>  ամառային օլիմպիական խաղերի համար:

Նշած կազմակերպությունները աշխատում  են  ազգային, տարածաշրջանային հակադոպինգային գործակալությունների և միջազգային ֆեդերացիաների հետ:

Փարիզի օլիմպիական խաղերի հակադոպինգային ծրագիրը ՄՕԿ –ի անունից  կառավարում է ITA- ի  փորձագիտական խումբը:

Նախամրցումային ծրագիրը մեկնարկել է 2023թ.  հոկտեմբերին: Ամեն բան արվում է, որ մարզիկները թեստավորման ենթարկվեն համաչափ ռեժիմով:

WADA-ի նախագահ Վիտոլդ Բանկան նշել  է, որ  կարևոր է հակադոպինգային  կազմակերպությունների շփումը համապատասխան լաբորատորիաների հետ: Նպատակն  է  խաղերի մասնակիցների համար ապահովել մաքուր սպորտի հնարավորինս անաչառ և փորձագիտական համակարգ:

Անցյալ սեպտեմբերից WADA-ն վերապատրաստման նոր դասընթաց է սկսել մարզիկների և մարզիչների համար,  ովքեր նախապատրաստվում են առաջիկա  խաղերին: Արդեն 3299 մարզիկներ և մարզիչներ ավարտել են դասընթացը, ինչի առթիվ  նաև հատուկ կրթական ուղեցույց է հրապարակվել:

33 –րդ  օլիմպիական մարզահանդեսի մեկնարկին մնացել է 136 օր: 

Այլ նորություններ