Իտալիայի ազգային օլիմպիական կոմիտեի շտաբ բնակարանում, Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նորընտիր նախագահ Սպիրոս Կապրալոսի ղեկավարությամբ, տեղի է ունեցել ԵՕԿ –ի գործկոմի նիստը:
EOC- ի նախագահ Սպիրոս Կապրալոսը ողջույնի խոսքում ասել է, որ տպավորված է եվրոպական ԱՕԿ - ների կատարած աշխատանքով: Նա բարձր է գնահատել եվրոպացի մարզիկների հաջողությունները Տոկիոյում և այդ հանգամանքը առնչվում է Եվրոպայի ամառային մարզական երկու խաղերի կայացման հետ: EOC- ն է նախաձեռնել այդ խաղերը, որոնք արդեն դրական արդյունք են տվել աշխարհամասի երկրներում:
2023թ. մայրցամաքի երրորդ մարզական միջոցառումը կանցկացվի Լեհաստանում, որի նախապատրաստական աշխատանքները քննարկվել են նիստում:
Երրորդ խաղերի ծրագրում ընդգրկված են 3 × 3 բասկետբոլը, նետաձգությունը, բադմինթոնը, լողափնյա հանդբոլը, բռնցքամարտը, կանոէն, հեծանվավազքը, կարատեն, ժամանակակից հնգամարտը, մուաթայը, պադելը, գնդակային հրաձգությունը, ամառային դահուկացատկը, սպորտային լեռնագնացությունը, թաեքվոնդոն, տեքբոլը, տրիաթլոնը, սեղանի թենիսը,լողափնյա ֆուտբոլը և քիքբոքսինգը:
Որոշ մարզաձևերում մասնակիցները ձեռք կբերեն << Փարիզ – 2024 >> - ի օլիմպիական ուղեգրեր:
EOC- ի գլխավոր քարտուղար Ռաֆայել Պանյոցին ներկայացրել է Սլովակիայի Շամորին քաղաքում, նոյեմբերի 25-26-ը նախատեսված Եվրոպայի օլիմպիական կոմիտեում կայանալիք ծրագիրը: Կքննարկվեն թվային դարաշրջանում սպորտի զարգացման և ռազմավարական ու ֆինանսական հարցեր:
Չի մոռացվել նաև 2011թ.ավիավաթարի զոհ դարձած Լեհաստանի ԱՕԿ –ի նախագահ Պյոտր Նուրովսկին: Նրա հիշատակն են հավերժացնում Եվրոպայի լավագույն երիտասարդ մարզիկների համար սահմանված մրցանակները:
Հինգ հոգի կստանա դրամական վկայական, որը կօգտագործվի միայն կրթական նպատակների համար:
Մինչև 2016 թվականը Եվրոպայի լավագույն երիտասարդ մարզիկն ընտրվում էր ամառային և ձմեռային մարզաձևերի ներկայացուցիչներից: Այնուհետև որոշվեց շնորհել երկու առանձին մրցանակ:
Անցյալ տարի, կորոնավիրուսի համավարակի պատճառով, ամառային մարզաձևի լավագույն երիտասարդ մարզիկը չի որոշվել: