Պաշտոնական ևս մեկ մրցաշար կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է: Ապրիլի 2 –ին Մոսկվայում նախատեսված տղամարդկանց և կանանց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը նշած ժամկետում տեղի չի ունենա: Բայց մոսկվացի մարզասերները համանուն միջոցառման ականատեսը կդառնան հունիսի 13 – 21 –ը: Այս մասին հայտնի դարձավ մարտի 10-ին` ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի գործկոմի կայացրած որոշումով:
Եվրոպական վարկանիշային այդ ստուգատեսին մասնակցելու հայտ էին ներկայացրել 42 երկրների 386 մարզիկ – մարզուհիներ : Նրանցից 13 –ը / 9 տղամարդ, 4 կին / մեր ծանրորդներն էին:
Հավելենք, որ Մոսկվայում առաջնությանը զուգահեռ պետք է կայանար նաև մարզաձևի եվրոպական ֆեդերացիայի վերընտրական համաժողովը: