ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման նոր աղյուսակը:
Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է երկու աստիճանով և հանգրվանել է 97-րդ տեղում:
Ցանկում առաջատարի դիրքը ստանձնել է աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականը: Ֆրանսիացիները երկրորդն են, իսկ բրազիլացիները երրորդը: Լավագույն քառյակը եզրափակում է Բելգիայի ընտրանին: