Նորվեգիայի Համար քաղաքում շարունակվում է հրաձգության Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի պատվիրակներից հրաշալի դիպուկություն դրսևորեցին թիմի առաջատար մարզուհիներ, երևանցի Լիլիթ Մկրտչյանը և գյումրեցի Արուսյակ Գրիգորյանը: Վազող թիրախ մրցաձևում նրանք կանգնեցին պատվո պատվանդանին: Նորմալ վազք վարժությունում / 30մ + 30մ / Լիլիթը վաստակեց 561 միավոր և նվաճեց աշխարհամասի չեմպիոնի կոչումը: Նրանից մեկ աստիճան ներքև կանգնեց Եվրոպայի արծաթե մեդալը նվաճած Արուսյակը / 557 միավոր/: Նրանք հնարավոր է մրցանակներ նվաճեն նաև վաղը կայանալիք խառը վազք վարժությունում / 20մ + 20մ /:
Այս մասին տեղեկացրեց մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, մասնագիտացված մարզադպրոցի տնօրեն Արեգ Սարիբեկյանը: Նա հավելեց, որ այսօր հրաձգարանը տրամադրվում է ատրճանակավարներին և հրացանակիրներին: Իրենց ունակությունները կդրսևորեն Էլմիրա Կարապետյանը, Նորայր Առաքելյանը / երկուսն էլ ՝ ատրճանակ / և Հրաչ Բաբայանը / հրացան /:
Ընդհանրապես այս մրցաշարում կրակագծից թիրախների հեռավորությունը 10 մետր է:
ՀՀ հավաքականը հայրենիք կվերադառնա մարտի 29 –ին: