ՄՐՑՈՒՄ ԵՆ ԱԹԼԵՏՆԵՐԸ

12:47 - 25 Հուլ, 2023

Ֆինլանդիայում անցկացվեց Եվրոպայի  մինչև 23 տարեկան աթլետների առաջնությունը: Հայաստանից հանդես եկան երկու մարզիկներ:

Կապանցի հեռացատկորդ Գոռ Բեգլարյանը հաջողությամբ հաղթահարեց որակավորման փուլը և մտավ եզրափակիչ:  Ուժեղների պայքարում նա ցույց տվեց  7մ. 21 սմ. արդյունք և գրավեց ութերորդ տեղը:

Երևանցի վազորդուհի Սոնա Ադամյանը 100մ. վազքւմ չկարողացավ հաղթահարել որակավորման փուլը և դուրս մնաց հետագա պայքարից:

Աթլետների մասնակցությամբ մրցումները շարունակվում են: Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գրիգոր Բարսեղյանը ասաց, որ հայաստանցի յոթ մարզիկներ հանդես կգան Կոնգոյում կայանալիք Ֆրանկոֆոնյան, իսկ երկուսը ՝ Չինաստանում անցկացվելիք համաշխարհային ուսանողական խաղերում:

Այլ նորություններ