ԷԼԻՆԱՆ ԵՐԱԶԱՆՔԸ ԻՐԱԿԱՆԱՑՐԵՑ

10:17 - 23 Օգո, 2021

Ավելի քան կես դար շարունակ Հայաստանում շախմատը համարվում է հենակետային մարզաձև:

Հինավուրց խաղի մեր ներկայացուցիչները, նորանկախ Հայաստանի պատմությունում, անհատական և թիմային միջազգային մրցումներում, ներառյալ ՝ համաշխարհային օլիմպիադաները, նվաճել են հնարավոր գրեթե բոլոր տիտղոսները: Իսկ ահա Եվրոպայի տղամարդկանց և կանանց անհատական առաջնություններում  մենք ոսկե դափնեկիր չենք ունեցել:

Առաջինը հին աշխարհամասի չեմպիոնի պատվին արժանացավ շնորհալի գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, մարզուհի, որը նվաճել է եվրոպական  ստուգատեսների բազում   դափնիներ: Պակասում էր միայն չեմպիոնի ոսկե մեդալը: Նա այդ տիտղոսն էլ նվաճեց:

Ռումինիայի Յասի քաղաքում անցկացված Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում  Հայաստանի դուստրը 11 հնարավորից վաստակեց 9 միավոր, միանձնյա  հաղթող  ճանաչվեց և իր հետ հայրենիք բերեց  վաղուց  երազած Եվրոպայի ուժեղագույն շախմատիստուհու համար սահմանված ոսկե պարգևը:  Նրան հաջորդեցին համապատասխանաբար  ուկրաինուհի Յուլիա Օսմակը / 8, 5 միավոր / և լեհուհի Օլիվիա Կիոլբասսան  / 8 միավոր / , որոնք դարձան երկրորդ և երրորդ մրցանակակիրներ: 

Նորընծա չեմպիոնուհին և լավագույն հնգյակը եզրափակած Աննա Սարգսյանը / 7, 5 միավոր / կմասնակցեն աշխարհի գավաթի խաղարկությանը:

 

Այլ նորություններ