ՄՕԿ – Ի ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ

12:07 - 20 Հուլ, 2021

Տոկիոյում աշխատանքներն է սկսել միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) 138-րդ նստաշրջանը: Բացելով նիստը Բախն ասել է, որ բազում տարակարծիքներ եղան օլիմպիական խաղերի կայացման վերաբերյալ: Այունամենայնիվ հաջողվեց համախմբվել Տոկիոյում:

ՄՕԿ-ի անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են կորոնավիրուսի համաճարակի հետևանքով կյանքից հեռացածների հիշատակը:

Ողջույնի խոսքով հանդես է եկել Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան: Ելուլթներ են ունեցել նաև Տոկիոյի նահանգապետ Յուրիկո Կոիկեն, Ճապոնիայի ԱՕԿ –ի ղեկավար Յասուհիրո Յամաշիտան, Տոկիոյի խաղերի կազմկոմիտեի նախագահ Սեյկո Հաշիմոտոն:

Հրապարակվել է Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի ուղերձը:

<< Օլիմպիական խաղերի չեղարկումն ամենահեշտ որոշումը կլիներ, սակայն ՄՕԿ-ն այդ տարբերակն անգամ չի էլ դիտարկել, մենք կստանայինք ապահովագրական վճար և կշարունակեինք նախապատրաստվել Փարիզում 2024թ. կայանալիք խաղերին, - ասել է Բախը: - ՄՕԿ-ն այդ եղանակով երբեք չի լքում իր մարզիկներին: Աննախադեպ քայլի գնացինք ու հետաձգեցինք խաղերը մեկ տարով: Անկեղծ ասած չգիտեինք, որ ամեն ինչ այսքան բարդ կլինի: Նախկինում նման մարտահրավերների հետ երբեք չենք բախվել: Այս ամենն իրականություն է դառնում մեր ճապոնացի գործընկերների շնորհիվ >>:

ՄՕԿ-ի անդամները կգնահատեն ճապոնացիների կատարած աշխատանքը: Կընտրվի 2032 թվականի ամառային օլիմպիական խաղերի մայրաքաղաքը: Նստաշրջանի շրջանակներում կընտրվեն ՄՕԿ-ի ղեկավար պաշտոնները:

Այլ նորություններ