Եվրոպայի մարմնամարզության ֆեդերացիան հայտնում է, որ Շվեյցարիայի Լոզանում կայացել է կազմակերպության գործկոմի նիստը: Որոշվել է, որ սպորտային մարմնամարզության 2027թ. Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա ՀՀ մայրաքաղաք Երևանում: Ժամկետները հայտնի կդառնա առաջիկայում:
Համանուն ստուգատեսը առաջին անգամ տեղի կունենա մեր երկրում: