ՆՈՐ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆ

11:08 - 27 Հոկ, 2020

Եվրոպայի օլիմպիական կոմիտեի  / EOC / գործկոմը հաստատել է Պյոտր Նուրովսկու անվան մրցանակի նոր տարբերանշանը։ Այն ամեն տարի շնորհվում է Եվրոպայի լավագույն երիտասարդ մարզիկներին։

Նոր տարերանշանը  թարմ է և ոգեշնչող, ճիշտ այնպես, ինչպես երիտասարդ օլիմպիականները, ովքեր ստանում են մրցանակը: Այն հինգ թերթիկով աստղի տեսքով է, որը խորհրդանշում է մրցանակի հավակնորդ յուրաքանչյուր երիտասարդ մարզիկի: Հաղթողի պատվին նրանցից մեկը ոսկեգույն  է ։ Բացի այդ, խորհրդանիշը ներկայացնում է միասնությունն ու բարեկամությունը, սպորտի ուժը և դափնեկիրների առջև բացված անսահման հնարավորությունները։

Մրցանակը սահմանվել է 2011-ին  `  ի հիշատակ Լեհաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Պյոտր Նուրովսկու, ով զոհվել է  ավիավթարի հետևանքով։ 

Մինչև 2016թ․ լավագույնները ընտրվում էին   ամառային և ձմեռային մարզաձևերի ներկայացուցիչների միջև։  Վերջին չորս տարվա ընթացքում շնորհվում  երկու առանձին մրցանակ: Ավանդաբար, ամառայինի պատվիրակները պարգևատրվում են նոյեմբերին, EOC- ի գլխավոր ասամբլեայում, իսկ ձմեռայինի մարզիկները մրցանակը ստանում  են մայիսին՝  EOC սեմինարում: Այս տարի, կորոնավիրուսի  պատճառով,  հաղթողների հայտարարման ժամկետները փոխվել են: 

Ընտրությունը կատարվում է  Եվրոպայի 50 ազգային օլիմպիական կոմիտեների ներկայացուցիչների քվեարկությամբ: Եզրափակիչ փուլի  մասնակիցները ստանում են դրամական պարգև, որը կարող է ծախսվել միայն կրթական նպատակներով: 

2020թ․ ձմեռային մրցանակակրի անունը հայտնի կդառնա նոյեմբերի 27-ին: 

 

 

Այլ նորություններ