Ֆինլանդիայի Վուոկատի քաղաքում մարտի 20 –ին կմեկնարկի Եվրոպայի երիտասարդական ձմեռային օլիմպիական փառատոնը: Մասնակիցների թվում կլինեն նաև մեր երկրի ներկայացուցիչները:
Հայաստանի պատվիրակության գլխավոր հանձնակատար Գագիկ Բոլշիկյանը վաղը լուսադեմին մրցավայր կուղեկցի ծաղկաձորցի լեռնադահուկորդ Հայկ Հովհաննիսյանին, աշոցքցի դահուկավազորդներ Անգելինա Մուրադյանին, Սպարտակ Ոսկանյանին, մարզիչներ Էդգար Սողոմոնյանին, Ալլա Միքայելյանին և ՀԱՕԿ –ի ներկայացուցիչ Աննա Մելքոնյանին:
Ծրագրում ընդգրկված է ինը մարզաձև: Մրցումներին կմասնակցեն 14 – 18 տարեկան տղաներ և աղջիկներ:
Փառատոնը կավարտվի մարտի 26 –ին: