64 կգ քաշային Անի Հովսեփյանը պարտվեց Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ընթացող բռնցքամարտի կանանց Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչում:
Եվրոպայի Մ-22 տարեկանների փոխչեմպիոնը պարտվեց լեհ Անետա Ռիգիեսլկային:
Հիշեցնենք, որ մեկնարկային մենամարտում Անի Հովսեփյանը հաղթել էր խորվաթ Մայա Սարիչին:
Եվրոպայի առաջնությունում Հայաստանի մյուս 2 ներկայացուցիչները՝ Անուշ Գրիգորյանը (51 կգ) և Քրիստինե Սարգսյանը (48 կգ), մեկնարկել էին պարտությամբ և լքել պայքարը: