ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՀԵՌԱԳԻՐԸ

11:41 - 12 Մար, 2021

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի  նախագահ Գագիկ Ծառուկյանը  շնորհավորական հեռագիր է ուղարկել  ՄՕԿ –ի  ղեկավար Թոմաս Բախին:

<<   Հարգարժան նախագահ.  անձամբ ինքս  և հայոց մարզաշխարհի  մարդիկ  ջերմորեն շնորհավորում ենք  Ձեզ՝  ՄՕԿ –ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:  

Ձեր անցած մարզական ուղին և  աշխատանքային գործունեությունը վկայում են, որ Դուք լիովին արդարացնում եք օլիմպիական շարժման հետ կապված վստահությունը:Դժվարին մեր ժամանակներում  ճիշտ որոշումներ եք կայացնում , որոշումներ, որոնք նպաստում են աշխարհում մարզական համերաշխությանը և առաջընթացին: Դա պատահական չէ, քանզի բազում արգելքներ հաղթահարելով եք նվաճել օլիմպիական չեմպիոնի կոչումը ու հաջողությունը զարգացրել եք նաև ամենօրյա  պատասխանատու աշխատանքում:

Այո, համաշխարհային օլիմպիական շարժումը հուսալի ձեռքերում է:

Մաղթում ենք  Ձեզ հաջողություններ անձնական կյանքում  և աշխատանքում   >> :

Այլ նորություններ