Տևական ընդմիջումից հետո մեզանում անցկացվում են համապետական առաջնություններ։
Ներկայացնում ենք ըմբշամարտի հանրապետական ֆեդերացիայի հայտարարությունը․
<< Հարգելի մարզասերներ,
Մեկնարկում են Հայաստանի երիտասարդական առաջնությունները։
Օգոստոսի 7-ին, մրցագորգ դուրս կգան ազատ ոճայինները։
Առաջնությանը մասնակցելու է 60 ըմբիշ՝ Հայասստանի բոլոր մարզերից և Արցախից։
Հարկ ենք համարում նշել, որ Պարետատան բոլոր կանոնները խստորեն պահպանվում են։ Բոլոր մասնակիցնրը, մարզիչները, տեեխնիկական և բժշկական անձնակազմը թեստավորվել են։
Առաջնությունն անցկացվելու է ՓԱԿ դռների հետևում։ Թույլ ՉԻ տրվելու ո՛չ երկրպագուների, ո՛չ լրագրողների մուտքը։
Առաջնությունը խստորեն վերահսկվելու է։
Առաջնության անցկացումը օրհասական անհրաժեշտություն է, քանի որ պետք է ձևավորվեն Հայաստանի հավաքականները՝ հետագա մրցումների և ուսումնամարզական հավաքներ անցկացնելու համար։
Մրցումների հետ կապված բոլոր հարցերը կարող եք ուղղել մեզ։ Առաջնության մանրամասները կգտնեք ՀԸՖ պաշտոնական էջում>>։