Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում այսօր կմեկնարկեն տղամարդկանց և կանանց ծանրամարտի աշխարհի հերթական առաջնությունը։ Ինչպես հայտնի է, մարզաձևի համաշխարհային այդ ստուգատեսում մեր երկրից մեդալների համար կպայքարեն 12 մարզիկ – մարզուհիներ:
Հայաստանի պատվիրակներից առաջինը ծանրահարթակ կմտնի Իզաբելա Յայլյանը / 59 կգ /: Նրա մեկնարկը նշանակված է դեկտեմբերի 9 –ին:
Ներկայացնենք նաև մեր մյուս պատվիրակների ելույթների ժամանակացույցը.
Դեկտեմբերի 12 ՝ Անդրանիկ Կարապետյան,Վարդան Մանուկյան / երկուսն էլ ՝ 89 կգ /:
Դեկտեմբերի 13՝ Հակոբ Մկրտչյան, Դավիթ Հովհաննիսյան / երկուսն էլ ՝ 96 կգ /:
Դեկտեմբերի 14 ՝ Տաթեւ Հակոբյան, Միլենա Խաչատրյան / երկուսն էլ ՝ 76 կգ / և Սամվել Գասպարյան / 102 կգ /:
Դեկտեմբերի 15 ՝ Լիանա Գյուրջյան / 81 կգ / և Հռիփսիմե Խուրշուդյան / 87 կգ /:
Դեկտեմբերի 17 ՝ Վարազդատ Լալայան, Սիմոն Մարտիրոսյան / +109 կգ /: