ԼՈՆԴՈՆՈՒՄ ՆԱԽԱՄՐՑՈՒՄԱՅԻՆ ՄԹՆՈԼՈՐՏ Է

12:00 - 13 Մար, 2020

Ինչպես հայտնի է,  ՀՀ բռնցքամարտի հավաքականը գտնվում է Լոնդոնում:  Գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը  հեռախոսազրույցում ասաց, որ համապատասխան ծրագրով թիմը մարզվում է, նախապատրաստվում վաղը սկսվելիք մրցումներին:

Այսօր ` մարտի 13 –ին, Լոնդոնի ժամանակով 16. 00 – 18. 00 –ը,  տեղի կունենա վիճակահանությունը և հայտնի կդառնան մեր տղաների մրցակիցները: Մինչ այդ, պատվիրակության ղեկավար, բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը  կմասնակցի ժամը 13. 00  –ին կազմկոմիտեի  նշանակած խորհրդակցությանը:

Ռ. Մեհրաբյանը կորոնավիրուսի վերաբերյալ մեր հարցին, պատասխանեց, որ բոլոր թիմերի մոտ որոշակի լարվածություն, անհանգստություն է նկատվում: Բայց կա հսկողություն, համապատասխան ոլորտների սպասարկում: Հուսանք , որ ամեն բան լավ կլինի, մրցաշարը բարեհաջող ընթացք և ավարտ կունենա:

 

Այլ նորություններ