ՕԼԻՄՊԻԱԿԱՆՆԵՐԻՆ ԿՏՐԱՄԱԴՐՎԵՆ ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐ

14:57 - 21 Հուն, 2024

Եվրոպայի օլիմպիական կոմիտեի / EOC /  բժշկական հանձնաժողովը Խորվաթիայի Սպլիտ քաղաքում տեղի ունեցած խորհրդակցությունում քննարկել է  մարզիկների առողջության և բարեկեցության պաշտպանության հարցերը:

Մասնագետները հատկապես մտահոգություն են հայտնել <<  Փարիզ – 2024 >.  օլիմպիական խաղերում  հիգիենիկ   միջոցառումների իրականացման վերաբերյալ: Նրանք նկատի  ունեն  Covid-19- ի ավարտից հետո շարունակվող խնդիրները: Որոշվել է  օլիմպիական մարզիկներին տրամադրել  համապատասխան ուղեցույցներ:Հանձնաժողովը պարտավորվել է ապահովել նրանց անվտանգ միջավայրը,  ինչը  պահանջվում է << EOC – 2030 >>  ռազմավարական օրակարգում:

Քննարկվել  և վերջնական տեսքի են բերվել  ռազմավարական ծրագրի որոշ մոտեցումներ՝ եվրոպական ԱՕԿ-ներին և կազմկոմիտեներին ՝ EOC միջոցառումների ժամանակ մարզիկների առողջությունն  ապահովելու համար:

Ռազմավարական ծրագիրը  փաստաթղթի տեսքով  կներկայացվի EOC - ի  գործկոմի հաստատմանը:

 

 

Այլ նորություններ