Հայաստանի հեծանվասպորտի մարզիչները վերապատրաստվեցին

19:00 - 09 Նոյ, 2017

ՀԱՕԿ-ը՝ Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի հետ համատեղ, ՄՕԿ-ի «Օլիմպիական համերաշխություն» ծրագրի շրջանակներում նոյեմբերի 4-9-ն անցկացրեց մարզչական դասընթաց: Հայ մարզիչներին վերապատրաստեց հեծանվասպորտի միջազգային ֆեդերացիայի (UCI) մասնագետ Չարլզ Էվանսը: Բրիտանացի մասնագետը տպավորված է հայ մարզիչներով: Նրա կարծիքով՝ մեր մասնագետները բավականին փորձառու են ե´ւ հեծանվահրապարակում ե´ւ խճուղում.

«Սա փորձի հիանալի փոխանակում է, ես նույնպես սովորեցի նրանցից: Փորձեցի հայ մարզիչներին նոր մտքեր հաղորդել, տեխնիկական նոր միջոցներ սովորեցնել: Հիմնականում նրանց փոխանցեցի գիտելիքների պաշար, որ կարողանան ճիշտ ծրագրել մարզումները եւ ավելի արդյունավետ աշխատեն իրենց սաների հետ»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Չարլզ Էվանսը:

Բրիտանացին ֆանտաստիկ է համարում աշխարհի գավաթի խաղարկության փուլում Էդգար Ստեփանյանի հաջողությունը: Էվանսը հույս հայտնեց, որ Ստեփանյանին կտեսնի Տոկիո-2020-ում:

«Օլիմպիական համերաշխություն» ծրագրի շրջանակներում վերապատրաստվեցին շուրջ տասը մարզիչներ: Դասընթացի ավարտին հայ մասնագետները քննություն հանձնեցին՝ UCI-ի կողմից առաջին կարգի որակավորում ստանալու համար:

 

Լուսանկարները՝ այստեղ

Այլ նորություններ