ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է

10:36 - 02 Սեպ, 2020

Հայաստանի  ֆուտբոլի  հավաքականը  սեպտեմբերի 5-ին և 8-ին կանցկացնի ՈՒԵՖԱ –ի  ազգերի՝  C լիգայի հանդիպումներ։ Առաջին տուրում, արտագնա խաղում, մեր հավաքականին կընդունի   Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանին։ Երեք օր հետո Հայաստանի թիմը սեփական հարկի տակ կմրցի Էստոնիայի պատվիրակների հետ։

Մեր հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը երեկ երեկոյան  ՀՖՖ տեխնիկական կենտրոն / ֆուտբոլի ակադեմիայում պարապմունք անցկացրեց։ Մասնակցեցին հավաքին հրավիրված բոլոր 23 ֆուտբոլիստները։

Այսօր նախատեսված է անցկացնել երկու մարզում։

 

 

Այլ նորություններ