Ապրիլի 11-ին Ռիգայում կմեկնարկի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը:
Մրցաշարում Հայաստանը կներկայացնի ազգային հավաքականի 4 շախմատիստ` գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, միջազգային վարպետներ Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանը, կանանց միջազգային վարպետ Մարիա Գեւորգյանը:
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում կանանց ազգային հավաքականի մարզիչ Արթուր Չիբուխչյանն ասաց, որ այս պահին թիմն ինտենսիվ մարզվում է Երեւանում, իսկ ապրիլի 1-8-ը հավաքականն ուսումնամարզական հավաք կանցկացնի Ծաղկաձորում:
Եվրոպայի առաջնության արդյունքներով 14 լավագույն շախմատիստները կստանան կանանց աշխարհի առաջնության ուղեգրեր:
Լուսանկարը` մրցաշարի պաշտոնական կայքի