ՄԵԴԱԼԱԿԻՐ ՔԱՌՅԱԿԸ

14:47 - 06 Օգո, 2021

Տոկիոյի օլիմպիական խաղերում, օգոստոսի 6 –ին, Հայաստանը երկու մասնակից ուներ:

Առաջինը մրցագորգ ելավ ազատ ոճի ըմբիշ Վազգեն Թևանյանը / 65 կգ /: Նա մեկնարկում հանդիպեց Ռուսաստանի  ներկայացուցիչ, աշխարհի գործող չեմպիոն Հաջիմուրադ Ռաշիդովի հետ և պարտություն կրեց:

Ռուսաստանցին իր հերթին տանուլ տվեց  երրորդ գոտեմարտը, չհասավ եզրափակիչ ու դուրս մնաց պայքարից: Սա նշանակում է, որ Վազգենը զրկվեց բրոնզե մեդալի համար գոտմարտից: Ափսոս:

Այսպիսով Հայաստանի օլիմպիական պատվիրակության հաշվեկշռին գրանցվեց չորս մեդալ / երկու արծաթե և երկու բրոնզե /:

Մեկ անգամ ևս հիշեցնենք մեր մեդալակիրների անունները: Նրանք են`  խաղերի փոխչեմպիոններ, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը ,ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը, բրոնզե մրցանակակիրներ, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը և բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը:

32 –րդ ամառային օլիմպիական խաղերի փակման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 8 –ին:

Այլ նորություններ