ՄԱԿ – Ի ԵՎ ՄՕԿ –Ի ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

11:27 - 21 Նոյ, 2023

ՄՕԿ - ի նախագահ Թոմաս Բախը Նյու Յորքում  հանդիպել է  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին։

Երկու  կառույցների ղեկավարները քննարկել են  օլիմպիական զինադադարի մասին բանաձևի նախագիծը,  երկիր մոլորակի աշխարհաքաղաքական իրավիճակը և այլ հարցեր: 

Զրուցակիցներն  ընդգծել են  սպորտի դրական  ազդեցությունը խաղաղության և փոխըմբռնման գործում,  քաղաքական չեզոքության և ոլորտի ինքնավարության կարևորությունը:  

Մրցումները  պետք է կազմակերպեն ոչ թե կառավարությունները, այլ՝  մարզական կազմակերպությունները: 

Այս թեմաները կքննարկվեն նաև 2024թ.  Փարիզի օլիմպիական  խաղերի շնորհիվ զինադադար հայտարարելու բանաձևում, որը պաշտոնապես կներկայացվի ՄԱԿ-ի անդամ երկրներին:  

Կազմակերպության գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանը մեկնարկեց այսօր ՝ նոյեմբերի 21 –ին:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել ՄՕԿ-ի նախաձեռնությունները՝ ուղղված ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին, և կարևորել է մասնավորապես  գենդերային հավասարությունը, առողջությունը, կայունությունը, կլիմայի պաշտպանությունը և այլն : 

Օլիմպիական զինադադարի ավանդույթը ապահովում է  բոլոր ռազմական գործողությունների դադարեցումը և  օլիմպիական խաղերի մասնակիցների  ու  հանդիսականների  անվտանգությունը:

<< Փարիզ  - 2024 >>  - ի մեկնարկին մնացել է 248 օր:

 

Այլ նորություններ