Բռնցքամարտի ուսանողական աշխարհի առաջնությունում, որը անցկացվում է Ռուսաստանի Էլիստա քաղաքում, Հայաստանի թիմը արժանացել է 3 արծաթե և մեկ բրոնզե մեդալի:
56 կգ քաշային Ժորժիկ Մարությանը, 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը և գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը պարտվել են եզրափակիչում և զբաղեցրել երկրորդ տեղը:
Կանանց մրցաշարում Անուշ Գրիգորյանը պարտություն էր կրել կիսաեզրափակիչում և արժանացել բրոնզե մեդալի: