Արոնյանը հաղթեց Կրամնիկին ու դարձավ Norway Chess-ի առաջատար

23:24 - 12 Հուն, 2017

Ստավանգերում ընթացող Norway Chess գերհզոր մրցաշարի վեցերորդ տուրում Լեւոն Արոնյանը հաղթեց ռուսաստանցի գրոսմեյստեր Վլադիմիր Կրամնիկին եւ դարձավ առաջատար` առաջին տեղը բաժանելով Հիկարու Նակամուրայի հետ:

Վեցերորդ տուրի մյուս արդյունքները. Կարուանա - Անանդ` 0:1, Կարլսեն – Վաշյե-Լագրավ, Նակամուրա – Կարյակին, Գիրի - Սո` ոչ-ոքի:

Մրցաշարային աղյուսակ. 1-2. Արոնյան, Նակամուրա` 4-ական միավոր, 3-6. Կրամնիկ, Կարյակին, Գիրի, Սո` 3-ական, 7-10, Կարսլեն, Կարուանա, Վաշյե-Լագրավ, Անանդ` 2,5-ական:

Հունիսի 14-ին կայանալիք 7-րդ տուրում Արոնյանը սեւերով կխաղա ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ:

 

Լուսանկարը` մրցաշարի պաշտոնական կայքի

Այլ նորություններ