Կարեն Մովսիսյանը՝ շախմատի վետերանների Եվրոպայի չեմպիոն

11:47 - 21 Օգո, 2017

Իսպանիայի Սաբադել քաղաքում ավարտվել է շախմատի վետերանների Եվրոպայի առաջնությունը: 50-ից բարձր տարիքային խմբի մրցաշարի հաղթող է դարձել Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Մովսիսյանը:

Հայաստանցի գրոսմայստերն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր: Կես միավորով նրան զիջել են ռուսաստանցի շախմատիստներ Եվգենի Կալեգինը եւ Գենադի Տունիկը:

Մրցաշարին (9 տուր) մասնակցել է  51 շախմատիստ:

 

Լուսանկարը՝ Կարեն Մովսիսյանի անձնական արխիվից

Այլ նորություններ