Միջազգային օլիմպիական կոմիտեն / ՄՕԿ / նախատեսում է հետևել Եվրոպայի 12 քաղաքներում հունիսի 11-ին մեկնարկելիք Եվրոպայի առաջնության ընթացքին: Նպատակը Տոկիոյի խաղերից առաջ, մեկամսյա տևողությամբ այդ ստուգատեսից կորոնավիրուսի դեմ պայքարելու դասեր քաղել: Այս մասին հայտարարել է ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը՝ Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) կոնգրեսում:
Նա ասել է, որ ՈւԵՖԱ-ն ունի անվտանգ միջոցառումներ կազմակերպելու և մարտահրավերներին դիմակայելու ունակություն:
ՄՕԿ –ի առաջնորդի խոսքով որոշ ֆուտբոլային ակումբների եկամուտ ստանալու ցանկությունը վտանգում է եվրոպական մոդելի հիմնական արժեքները: Հիմա սպորտի եվրոպական մոդելը սպառնալիքի տակ է: Եթե սպորտի նկատմամբ կիրառվի միայն տնտեսական մոտեցում, ապա դրա սոցիալական դերը կկորչի, մի հանգամանք, որն անընդունելի է:
ՄՕԿ-ը կշարունակի սպորտի միջոցով աշխարհն ավելի լավը դարձնել, - խոսքն ավարտել է Բախը: