Թբիլիսիում ավարտվեց «Նոնա Գափրինդաշվիլու գավաթ» շախմատի միջազգային մրցաշարը: Հայաստանի կանանց հավաքականի անդամ Մարիա Գեւորգյանը, ինը հնարավորից վաստակեց 5 միավոր՝ ցույց տալով կանանց մեջ լավագույն արդյունքը:
Գրանցած բարձր ցուցանիշով հայաստանցի շախմատիստուհին կանանց գրոսմայստերի նորմա լրացրեց եւ 42 կետով բարելավեց անհատական վարկանիշը:
Մրցաշարի հաղթող դարձավ Ռուսաստանը ներկայացնող գրոսմայստեր Դավիթ Պառավյանը (8 միավոր): Հայաստանցի Նորայր Թորոսյանը 6.5 միավորով բաժանեց 3-6-րդ տեղերը, սակայն լրացուցիչ ցուցանիշներով պայքարն ավարտեց 6-րդ տեղում:
Թբիլիսիում հաջող հանդես եկան նաեւ Վահե Դանիելյանը եւ Հովհաննես Հակոբյանը, որոնք բարելավեցին իրենց անհատական վարկանիշերը, համապատասխանաբար, 34 եւ 26 կետով:
Աղբյուրը՝ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի
Լուսանկարը՝ Մարիա Գեւորգյանի անձնական արխիվից