Լոզան-2020 ձմեռային երրորդ պատանեկան Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն ներկայացրել է կամավորների համար նախատեսված համազգեստը:
Տաք վերարկուներն ու տաբատները Լոզան-2020-ի գույներով են: Համազգեստի վրա պատկերված է նաև Խաղերի տարբերանշանը: Համազգեստը կամավորներին կպաշտպանի ձյունից, անձրևից, քամուց ու ցրտից: Լոզան-2020-ում աշխատելու են մոտ 3500 կամավորներ:
Հիշեցնենք, որ ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերը տեղի կունենան 2020 թվականի հունվարի 9-22-ը։ Հանդես կգան 15-18 տարեկան 1880 մարզիկներ ավելի քան 70 երկրներից: