ՏՈԿԻՈ ՄԵԿՆԵԼՈՒ ՀՈՒՅՍԵՐՈՎ

11:00 - 15 Հուն, 2020

Ձյուդոյի Եվրոպական միությունը նոր մրցաշրջանում, Ավստրիայի Միտերսիլ քաղաքում, կազմակերպել է հերթական օլիմպիական մարզումային ճամբարը: Աշխարհի 67 երկիր ներկայացնող  շուրջ 1500 մասնակիցների  թվում զգալի տոկոս են կազմում հեղինակությունները: Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Թաթուլ Հովհաննիսյանի և հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի ղեկավարությամբ պարապմունքներին մասնակցում են Ֆերդինանդ Կարապետյանը, Յուրի Իսրայելյանը, Տիգրան Բադալյանը, Մերուժան Սարգսյանը և Բորիս Շատվերյանը: Ճամբարի մասնակիցները վերջին մարզումներն են անցկացնում և վաղը երեկոյան մեր թիմը կվերադառնա հայրենիք:

Տանը ձյուդոիստները  կշարունակեն նախապատրաստվել պատասխանտու մրցաշարերին: Հունվարի 25 –ին Թել Ավիվում, ապա `  փետրվարի 8-ին Փարիզում կմեկնարկեն  օլիմպիական վարկանիշային մրցաշարերը:  Դրանք հաջորդաբար կանցկացվեն  մինչև մայիսի 25 –ը ,երբ մարզաձևի միջազգային ֆեդերացիան կհրապարակի Տոկիո մեկնողների ցանկը:  Յուրաքանչյուր քաշային կարգում կընդգրկվեն   1-25 –րդ տեղերը զբաղեցնող վարպետները:  Հայաստանի հավաքականի առաջատար Ֆերդինանդ Կարապետյանը / 73կգ /  միավորների քանակով,  իր քաշային կարգում, առայժմ 32 –րդ հորիզոնականում է:

 Նկարում ` Ֆ.Կարապետյանը

Այլ նորություններ