Նոր մրցաշրջանում իրենց առաջին միջազգային մրցելույթը ունեցան մեր երկրի աթլետները: Նրանք մասնակցեցին Ղազախստանի Ուստ – Կամենոգորսկ քաղաքում անցկացված աշխարհի և օլիմպիական խաղերի չեմպիոնուհի Օլգա Ռիպակովայի անվան միջազգային մրցաշարին:
Հայտավորված էին ութ երկրների 85 պատվիրակներ:
Կապանցի ճանաչված եռացատկորդ Լևոն Աղասյանը ցույց տվեց 16մ. 26սմ. արդյունք և գրավեց երկրորդ տեղը:
Մեր երկրորդ մասնակից, արտաշատցի Ռոման Ալեքսանյանը հանդես եկավ 1500մ. վազքում: Նա 4.00, 76 վրկ –ով դարձավ վեցերորդ մրցանակակիր:
Հայաստանի աթլետների համար յուրատեսակ ստուգատես կհանդիսանա Վանաձորում հունվարի 27 –ին մեկնարկող Լոռվա մարզի ֆեդերացիայի կազմակերպած ձմեռային ավանդական բաց առաջնությունը: