ԽՈՍՏՈՒՄԸ ԿԱՏԱՐԵԼ ԵՆ

12:27 - 18 Նոյ, 2021

Պեկինում արդեն հայտնի  են ձմռային  օլիմպիական խաղերը սպասարկող տրանսպորտային ուղիները: Գլխավոր ՝ առաջին  ճանապարհը գտնվում է օլիմպիական ավանի մոտ։ Հենց այնտեղ է կենտրոնացված  մրցասպարեզների մեծ մասը։ Առաջիկա 1 – 2 շաբաթների ընթացքում հայտնի կդառնան նաև 74,7 կիլոմետր  ընդհանուր երկարությամբ մյուս ուղիները:

24 –րդ ձմեռային խաղերի մայրաքաղաքի ընտրության ժամանակ չինացիները ՄՕԿ-ին հավաստիացրել են, որ օիմպիական ավանից ընդամենը 15 րոպեում  մեքենայով կարելի կլինի հասնել հայտնի  « Թռչնաբույն » ստադիոն,  մամուլի կենտրոն և այլ համալիրներ: Խոստումը կատարվել է և կօգնի նվազեցնել երթևեկության գերբեռնվածությունը։ 

 

 

Այլ նորություններ